Բաժիններ՝

Խոշոր վթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 20-ին, ժամը 00:09-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Նոր Գեղի հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի 98 AQ 888 և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LT 047 պետհամարանիշերով ավտոմեքենաները. «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1994 թ. ծնված Ա. Կ.-ը, Բ. Հ.-ը և Ա. Մ.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս