Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ինտերնետային ժամով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝ սահմանել 500 միլիոն դրամ։
Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ահազանգ հնչեցրեց Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի վերաբերյալ։
ԱԺ արտահերթ նիստը` ուղիղ հեռարձակմամբ
Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը լուծելու է կարևորագույն խնդիր՝ վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորության սահմանափակումը, քանի որ քննարկվող նորմի դիսպոզիցիայում հստակեցվել են հանցագործության կատարման եղանակները և իրավական պարտադիր այլ չափանիշները:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին:
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստը կրկին սկսեց հանձնարարականներով: Նա բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց՝ ամփոփել բոլոր հանձնարարականները, որոնք հնչել և նշվել են կառավարության նիստերին և մինչև տարեվերջ դրանք ամփոփել ու ավարտել:
Դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Թումանյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Արարատի մարզի Քաղցրաշեն եւ Այգեզարդ գյուղերի բնակիչների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Երբ Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ) Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց:
«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով-մորով» անելու դիմաց իր պարգեւատրմանը:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մուտք գործելով գյուղերից մեկում գտնվող տնակ՝ տանտիրոջ կնոջից պահանջել է սուրճ եփել, ստանալով մերժում՝ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան և բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել կնոջ նկատմամբ։
«Ամբողջ աշխարհում հայտնի տեսարժան վայրերը միշտ էլ «մագնիսի» պես ձգում են զբոսաշրջիկներին»,- հայտարարել է Ֆրեդ Դիկսոնը՝ NYC & Company կազմակերպության ղեկավարը, որն զբաղվում է մեգապոլիսի գովազդով: Նրա խոսքով՝ այս տարի հյուրերի շրջանում ավանդաբար առավել մեծ ժողովրդականություն են վայելել Ազատության արձանը, «Էմփայր-սթեյթ բիլդինգ» երկնաքերը, Կենտրոնական զբոսայգին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հուշակոթողը եւ բրոդվեյյան թատերական շոուները:
«Մեր հրամանատարը տեղեկացրեց, որ հակառակորդի տանկերի շարժ կա, հնարավոր է՝ մեզ վրա գան, բայց տանկի փոխարեն ուղղաթիռ եկավ։ Ու հենց առաջին կրակոցից խփեցի այն»։ Նա այնքան թեթև և հանգիստ ասաց այս նախադասությունը, կարծես ընդամենը մի մրջյուն էր տրորել, և ոչ թե՝ մի ամբողջ ուղղաթիռ կործանել»։
Երևանում մինչ օրս կազմակերպվել են 98 գյուղատնտեսական տոնավաճառներ, որոնց մասնակցել է շուրջ 13 հազար 700 գյուղացիական տնտեսություն:
Լարսի ավտոճանապարհը բաց է. Հայաստանից արտահանելու մասով խնդիրներ չկան:
Զղջման խոսքեր ոստիկանությունում. չգործող ֆաբրիկայից կատարված գողությունը բացահայտվեց:
Հայաստանում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ։ Կառավարությունը վաղն այդ մասին որոշում կընդունի։
Նվազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառքը ստանալու, տալու, կամ միջնորդության հանցագործությունների դեպքերը: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դրանք համապատասխանաբար կազմել են 135 և 53` նախորդ տարվա համեմատ նվազելով` 25 և 17-ով:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։
Դեղատան կողոպուտը բացահայտվեց:
Օր կա` տեղ չի ցավա, օր կա` փորի ահավոր ցավեր ունի: Հիմնականում ոտքերի թուլությունից է բողոքում: Հաց չի ուտում,-երեխայի ներկա վիճակի մասին պատմելով` ասում է մայրը` Ժենյա Գրիգորյանը, եւ ավելացնում, որ տղային հիվանդանոցից դուրս են գրել բավարար առողջական վիճակով, խորհուրդ տվել` պահել բժշկական հսկողության տակ, կտրուկ վատացման դեպքում տեղափոխել Երեւան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 19:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ տեղ մերկասառույց է:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարբեր չվերթեր միշտ էլ չեղարկվել են։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
Սեփականության դեմ ուղղված հանցագործություն՝ շորթում. դարանակալումներ և ձերբակալություններ:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր: