Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով-մորով» անելու դիմաց իր պարգեւատրմանը:

«Չնայած այդ պաշտոնի թեկնածուները բավականին շատ էին, տրվում էր նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար, նախագահի վերահսկողության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի անունը: Սակայն մարտի 1-ը Վահագն Հարությունյանի միակ «հմայքը» չէ, նա ռուսաստանյան «Մոնարխ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի քրոջ որդու (վերջինս է դե ֆակտո ղեկավարում «Մոնարխը») մանկության ընկերն է, ասել է թե` Վ. Հարությունյանի թիկունքը նույնքան պինդ է, որքան պինդ էր Գառնիկիչի թիկունքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս