Ինչո՞ւ է չեղարկվել Վիեննա-Երևան չվերթը
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարբեր չվերթեր միշտ էլ չեղարկվել են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը՝ մեկնաբանելով նախորդ գիշեր Վիեննա-Երևան չվերթի չեղարկումը։
«Վախենալու կամ տարօրինակ ոչինչ չկա»,- ասաց նա՝ նշելով, որ գիշերը մառախուղ էր, և տեսանելիությունը ցածր է եղել։
Ըստ նրա՝ որևէ այլ չվերթ չի չեղարկվել։
Հիշեցնենք, որ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում» և վերադարձել էր Վիեննա: