«Կարո՞ղ ենք ասել, որ սա թեթևացնում է բիզնեսի կյանքը». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարությունն այսօրվա  նիստում հավավություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ աշխատանքային խմբի կողմից առաջարկվել է անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի արդյունավետ կիրառման համար օրենսդրական խնդիրներին, առաջարկվել է քննարկման առարկա դարձնել մի շարք իրավական հարցեր, մասնավորապես` հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի գործող դիսպոզիցիան, վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր և առանձնապես խոշոր չափերը, վերանայել, հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելու առնչությամբ հարուցված վարչական և քրեական վարույթների տարանջատման իրավական կառուցակարգերը:

Ըստ նրա` դիսպոզիցիայում առկա են հասկացություններ, որոնց կիրառությունը գործնականում առաջացնում է բարդություններ, մասնավորապես՝ «չարամտորենխուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, և իրավակիրառողների համար բավականին դժվարություն է առաջանում ապացուցել օրինակ՝ թե որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ չվճարելու որ դեպքն իր մեջ չարամտություն չի պարունակում:

Նախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը, քանի որ 2006 թվականից մինչ օրս՝ գրեթե 9 տարի նշված նորմի շեմը չի վերանայվել՝ պահպանելով հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը (2 մլն դրամ), մինչդեռ, 2006թ-ից առ այսօր նվազագույն աշխատավարձի շեմն աճել է մոտավորապես կրկնակի անգամ՝ 20 հազարից հասնելով 55 հազար դրամ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոշոր չափը՝ 2 մլն դրամը փոփոխության չի ենթարկվել։

Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը լուծելու է կարևորագույն խնդիր՝ վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորության սահմանափակումը, քանի որ քննարկվող նորմի դիսպոզիցիայում հստակեցվել են հանցագործության կատարման եղանակները և իրավական պարտադիր այլ չափանիշները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց` «Կարո՞ղ ենք ասել, որ սա թեթևացնում է բիզնեսի կյանքը»:

«Միանշանակ,- պատասխանեց Ա.Հավհաննիսյանը,- Այս նախագիծը տևական ժամանակ քնարկվել է բիզնեսի հետ և նրաց տեսակետը ներառում է»:

Տեսանյութեր

Լրահոս