Կարեն Կարապետյանը կրկին մի շարք հանձնարարականներ տվեց

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստը կրկին սկսեց հանձնարարականներով: Նա բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց՝ ամփոփել բոլոր հանձնարարականները, որոնք հնչել և նշվել են կառավարության նիստերին և մինչև տարեվերջ դրանք ամփոփել ու ավարտել:

Կ.Կարապետյանը նաև հանձնարարեց պատրաստել և ներկայացնել հաշվետվությունները, ինչպես նաև 2017 թվականի միջոցառումների և գերակա ծրագրերը, գալիք տարվա ծրագրերը` կոնկրետ պատասխանատուներով, գերատեսչության կամ նախարարության ղեկավարների կողմից:

«Գերակա խնդիրների և միջոցառումների ծրագիրն այսօր կառավարությունում է, խնդրում եմ` ամփոփեք, ռևիզիա արեք` ինչն է ճիշտ, ինչը ոչ, և ծրագրերը, որ մենք ֆիքսում ենք 2017 թվականի համար, դրանք կոնկրետ նախագծեր են, որոնք նախարարն է տանում, նախարարի տեղակալներն են տանում»,- ասաց վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին Կ.Կարապետյանը հանձնարարեց` ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը. «Այնտեղ մենք ֆիքսում ենք բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը: Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որը կայանալու է համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության առումով: Ի՞նչ նկատի ունեմ. երկու օր առաջ Վայոց ձորի և Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեների համեմատությունները բնակչության քանակի հետ բավականին լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ:

Կարդացեք նաև

Մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել յուրաքանչյուր համայնքի բյուջե պետք է վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվի այն համամսնությունները, որի հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»:

Կ.Կարապետյանը հանձնարարական տվեց նաև ԱԳՆ-ին. «Մեր զբոսաշրջության կոմիտեն և քաղավիացիայի վարչությունը առաջարկություններ են տվել վիզաների հայեցակարգի վերաբերյալ: Խնդրում եմ` այդ հարցը քննարկեք և լուծում տվեք: Համեմատեք նաև մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս