Ներսիկ Նազարյանի ընտանիքը պարտքեր ունի «Առէքսիմբանկին». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երբ Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ) Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց: «Փաստի» տեղեկություններով, նրա ընտանիքի անդամները (կինը, որդին, աղջիկը) «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վերցրին` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ-ների գույքը: Դա դեռեւս Խոնդկարյանի ժամանակ էր (հայտնի է, որ նա միլիոնների վարկ էր տվել նաեւ Խաչիկ Մանուկյանին):
Մեր տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որեւէ գրոշ չեն վերադարձրել բանկին: Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է: Դե, Ներսիկին ո՞նց նեղացնեն, մանավանդ, որ խոսք կա, թե նա նշանակվելու է ԱԻՆ-ի շեֆ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: