Բաժիններ՝

Այս տարի Երևանի 2 գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 24­-30-­ը կգործեն ամենօրյա ռեժիմով

Երևանում մինչ օրս կազմակերպվել են 98 գյուղատնտեսական տոնավաճառներ, որոնց մասնակցել է շուրջ 13 հազար 700 գյուղացիական տնտեսություն: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 21-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` այս տարի Երևանում գործարկել են երկու տոնավաճառներ ` հունիսին Կասյան փողոցում, իսկ հուլիսին Մաշտոցի պուրակի հարակից տարածքում:

«Դեկտեմբերի 24­-30-­ը այդ երկու տոնավաճառները նախատոնական առևտուրն իրականացնելու համար կգործեն ամենօրյա ռեժիմով` առավոտյան ժամը 09:00­-ից մինչև գյուղմթերքի իրացման ավարտը»,­- ասաց Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031