Մշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստերը: Այս մասին ասուլիսում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:
«Մինչդատական վարույթում թույլ տրված խախտումների արդյունքում, արդարացման դատավճիռ կայացվելու յուրաքանչյուր դեպքում, պարտադիր քննարկման առարկա կդառնա և՛ դատախազի, և՛ նախաքննական մարմնի վարքագիծը: Նպատակը կոնկրետ անձին պատժելը չէ, նպատակը անձին դատի տալու հարցում օբյեկտիվության և անշեղ օրինականության միասնականություն ապահովելն է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Լեզվի պետական տեսչությանն անհանգստացնում է սերիալների լեզուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ ընթացիկ տարում դիտարկել են Հայաստանի տարածքում հեռարձակող 5 հեռուստաընկերության եթերային խոսքը:
Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, 25-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխան պահուստները մնում են 100 միլիարդ դոլար մակարդակում։
Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին: Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 9.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են:
Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ձայների՝ կողմ՝ 81, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 17 հարաբերակցությամբ։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.38-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության հանդերձարանից գողացել են Լ.-ի դրամապանակը, որի մեջ եղել են բանկային և զեղչի քարտեր, 40.000 դրամ և 160.000 դրամ արժողության բջջային հեռախոս: Պատճառված վնասի չափը մոտ 200.000 դրամ է:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 23-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր ընկերոջ հետ դեկտեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երևանի բնակիչ, 42-ամյա Արմինե Արազյանի նկատմամբ հափշտակության փորձ կատարելու մեջ։
Ժամը 11։00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։
Ժամը 20։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր պանթեոնի դիմաց, բախվել են Volkswagen մակնիշի 35 CP 047 համարանիշի և թիվ 1 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1338 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը անցած տարվա ընթացքում բնակարանի առքուվաճառքով է զբաղվել. նա 30 մլն 109 հազար դրամ արժեքով գնել է բնակարան, իսկ ավելի քան 27 մլն դրամով վաճառել մեկ այլ բնակարան:
Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի շատ կարեւոր օրինագիծ: Առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի տխրահռչակ 205 հոդվածում: Այս հոդվածով պատիժ է նախատեսվում հարկերից չարամտորեն խուսափողների համար:
Մատենադարանի շենքից դուրս եկող ծուխը եղել է կաթսայատնից և հրդեհ բռնկվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը եւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցներից մեկն են այցելել Սանտա Կլաուսի եւ նրա ուղեկցուհու կերպարով: Այսդ մասին հոսպիտալի ֆեյսբուքյան իր էջում գրել են աշխատակիցները:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է անձի դեմ ուղղված 4 հազար 107 հանցագործություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը 100- ով պակասել է: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել էր հանցագործությունների 4 հազար 207 դեպք:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 19 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։
«Ես կարծում եմ` վարչապետը կամ նախարարները չգիտեն այս մասին, ինչ-որ օղակներ փակում են ճանապարհը, ու մեր նամակները նրանց չեն հասնում։ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»-ը մեր ծրագիրն է, ինչպե՞ս այն հայտնվեց կառավարության ծրագրում։ Մենք այն ուղարկել էինք ԱԳՆ և կառավարություն։ Ու հիմա չենք կարողանում ղեկավարների հետ հանդիպել ու քննարկել»,- ասում է Խ.Սարգսյանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 19:30-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի, Թալինի, Ստեփանավանի, Արթիկի, Վարդենիսի, Գորիսի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: