Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին: Ավտոտնակում (4X6 մ) այրվել է «Mercedes C» մակնիշի 35 ST 702 պետհամարանիշով ավտոմեքենան, 2 պատուհան (1X0,5 մ) և 15 պարկ թեփ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Վ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Քննչական մարմինը, սակայն, 2016 թ. դեկտեմբերի 20-ին հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի քննարկմանը այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործություն կատարելու ուղղությամբ նախնական քննությունը պետք է կատարվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան թեքվել է և փակել ճանապարհի երթևեկելի մասը:
«2016 թվականի ընթացքում այլ փորձություններ ևս բաժին ընկան, բայց հիմնականում կարողացանք պահել միությունը, սերն ու միաբանությունը և դարձյալ ամրապնդել մեր հույսն ու հավատքը դեպի մեր հայրենիքն ու դեպի մեր ապագան և 25 տարիների երիտասարդ կյանք ունեցող մեր պետությունը փորձեցինք կրկին դարձնել մեր մտքի ու սրտի կիզակետը»,- նշեց գերաշնորհ հայրը:
«Ինտեր ՌԱՕ» խումբը և «Տաշիր» խումբը ժամկետից շուրջ ավարտին են հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ի վաճառքի գործարքի երրորդ փուլը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 15.19-ին ՌԴ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը մոլորվել է Ծաղկունյանց լեռնաշղթայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ի ժամը 20:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
«Վերջին տարիների փորձն ամփոփելիս այս տարի ալկոհոլային թունավորումների մեծ աճ է զգացվում։ Տարեցտարի ավելանում է թունավորվողների թիվը։ Պետք է նշեմ, որ առաջ թունավորման դեպքերը գրանցվում էին միջին տարիքի անձանց մոտ, այժմ, ցավոք, այդ թիվը բավականին երիտասարդացել է։ Սկսած 15-16 տարեկանից շատ են աճել թունավորման դեպքերը, ինչպես նաև կանանց շրջանում են շատացել նմանատիպ դեպքերը»,-ասաց Գաբրիելյանը։
«Այս ներդրումային ծրագրերը մենք ներկայացնում ենք տարբեր երկրների ներդրումային դաշտին: Հետաքրքրվողներ կան մի շարք երկրներից, այդ թվում, Իրանից»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Մասնագետը կոչ արեց հանրային սննդի կազմակերպություններին, որոնք այս օրերին պատրաստում են աղցաններ, պահպանել հիգիենայի կանոնները, մինչև օգտագործելը դրանց վրա չլցնել մայոնեզ կամ թթվասեր։ «Միայն մատուցելուց առաջ է կարելի համեմել աղցանները, քանի որ դրանք 6-7 ժամ մնում են սեղանին, ախտահարվում են տարբեր մանրէներով։ Հետագայում կարող են արձանագրվել սննդային թունավորումներ»։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Հ.Նիկոյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերը բացահայտելու, տուժողների իրական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ամերիկյան հայտնի Robb Report ամսագրի խմբագիրներն առանձնացրել են 13 երկիր, որտեղ կցանկանային լինել 2017 թվականի ընթացքում: Երկրների շարքում ներառվել է նաև Հայաստանը:
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Թուխիկյանը 168.am-ին հանձնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց ուղարկված նամակը։
«Բոլորի ընտանիքներին մաղթում եմ, որպեսզի Ամանորը դիմավորեն ուրախության ու ջերմության մթնոլորտում, որովհետև հին հայկական ասացվածք կա՝ ոնց տարին դիմավորենք, այնպես էլ կշարունակվի»,- ամանորյա բարեմաղթանքներ հղեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին&ra quo; ՀՀ օրենքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է:
168.am-ի հետ զրույցում Տեր Եսային, սակայն, ասաց, որ չի կարող հստակ ասել՝ ինչո՞ւ է նման դուռ դրվել. «Բայց ես գիտեմ հետևյալը, որ այդ լուծումը համապատասխան մասնագետների հետ է տրվել, ու Մայր Աթոռի կողմից հարմար է գտնվել, որ այդ տեսակի լուծում տրվի»:
Դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն:
Ըստ Հ. Եղիազարյանի՝ տոնական օրերին սխալ սնվելու առաջին նշանն այն է, որ մենք անընդհատ «ծամում» ենք, ինչի արդյունքում էլ գիրանում ենք։ Նրա խոսքով՝ ստամոքսը չունի այդքան հնարավորություն, որ կարողանա միանգամից այդ ամենն ամբոջությամբ մարսել, դրա համար ճիշտ կլինի ընդմիջում տալ մի քանի ժամ։
Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու (Կաթողիկե) նոր՝ ապակե դուռը քննարկումների առիթ դարձավ: Մարդկանց զայրույթը շարժել է այն փաստը, որ Երևանի հին մատուռ-եկեղեցիներից մեկն այժմ նմանվել է «սպասարկման ոլորտի կառույցի»:
Երեխան այս պահին հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն ծանր է։ Օգտագործում են շատ մեծ դոզայով հակաբիոտիկներ, իսկ առաջիկա շունտավորման համար երեխայի ընտանիքը բավարար գումար չունի:
Մոսկվայի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել են։ Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով եւս թռիչքներ են հետաձգվել: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը:
Երիտասարդը պարանով կախված է եղել պտտաձողի վրա: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել:
Հիմա էլ սկսել է ֆեյքերի միջոցով զառանցել սոցիալական ցանցերում, սակայն, շուտով կազմակերպելու եմ նրա քաղաքական թաղումը բոլոր բացահայտումներով, որ հանրությունը մինչև վերջ գիտակցի նրա էությունը, իսկ Աստված ազատի մեր երկիրը այդպիսի պատգամավորներից:
Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում: