
Գորիս-Սիսիան ճանապարհին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Մարալիկ-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ: Թալինի, Հրազդանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ: ԳորիսՍիսիան ճանապարհահատվածում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղտեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: