Հունվարի 2-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարուժ Գ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 15-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄԷ քր. օր.-ի 401/1 հոդվածի 1-ին մասի /դրամական միջոցների բացակայության պայմաններում չեկ տրամադրելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
2016 թ. դեկտեմբերի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 1939 թ. ծնված Ալեբեկ Սամսոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է (Երևան քաղաքում), 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 3-ին, ժամը 4.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ս.-ին, որը 2014 թ. հոկտեմբերի 10-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է:
Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան տոնի հետ միասին տոնվում է նաև Սուրբ Մկրտության տոնը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հունվարի 2-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում` Արտաշիսյան փողոցի կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 2-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելու փողոցի թիվ 36 շինության մոտակայքում այրվում է «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա:
Հունվարի 2-ին, ժամը 18.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 31-ին Եղվարդի խճուղի թիվ 22/2 հասցեում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի Զովունիի ենթակայանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում մոտ 70 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը ճշտելու և մահվան հանգամանքները պարզելու փաստով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Սոլակ-Ալափարս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի 34 FQ 784 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր)դուրս են բերել արգելափակումից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները վերելակների սպասարկման ծառայության աշխատակիցների օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ ժամը 11:58-ին: Տանը հարակից խորդանոցում այրվել են զոդման սարք և կենցաղային իրեր:
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենն` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Օդի ջերմաստիճանը 3-5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա: Հունվարի 3 – 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 2-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր նորքի 1-ին զանգվածում՝ «Ավետիս» մթերային խանութի մոտակայքում գտնվող ձորակում, «Էրո պլյուս» տաքսի ծառայությանը պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:
Ս. Բարսեղ Կեսարացի հայապետը ծնվել է 330թ. Կեսարիայում, քրիստոնյա շատ պատվական ընտանիքում: Ուսումը շարունակել է Կ. Պոլսում և Աթենքում: Նվիրվելով վանական կյանքի՝ նա պայքարել է արիոսականության դեմ:
Լոռու մարզում դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 21։00-ի ահմանններում Սպիտակ քաղաքի Ս․Ավետիսյան եւ Թորոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 190 մակնիշի 35 DG 780 համարանիշի (վարորդ 31-ամյա Գեւորգ Ա.) Mercedes E 230 մակնիշի 24 UL 066 համարանիշի (վարորդ 39-ամյա Մարտին Ա.) եւ Mercedes E 190 մակնիշի 34 AR 729 համարանիշի (վարորդ 23-ամյա Մանվել Մ.) ավտոմեքենաները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ստամբուլում հունվարի 1-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը փորձում է ինքնասպանություն գործել ինքնավնասման եղանակով։
Հունվարի 1-ին, ժամը 19.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: