«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին, մարվել՝ 07.18-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 գմ):
Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը նույն կերպ կրկնելով իր գործընկերոջը՝ դեկտեմբերի 6-8-ը Մոսկվայի մեկ բիզնես դասի տոմսի համար վճարել է 450 հազար դրամ՝ նորից տոմսի արժեքի տարբերությունը ուղևորի սեփական միջոցներից գանձելու պայմանով:էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը նույն կերպ կրկնելով իր գործընկերոջը՝ դեկտեմբերի 6-8-ը Մոսկվայի մեկ բիզնես դասի տոմսի համար վճարել է 450 հազար դրամ՝ նորից տոմսի արժեքի տարբերությունը ուղեւորի սեփական միջոցներից գանձելու պայմանով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մարտունի քաղաքում գտնվող գործող, իրեն պատկանող շոգեբաղնիքը գույքային օգուտ ստանալու նպատակով՝ որպես կացարան, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառների, որտեղ վերջիններս մեկ անգամվա համար 5000 դրամով տարբեր տղամարդկանց հետ ունեցել են սեռական հարաբերություններ:
Սպիտակում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի և հոգեկան խնդիրներով անձանց:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մութ սենյակի կիսավեր պատուհանի տակ` մահճակալին հենված, ամոթխած աչքերով Անահիտը լուռ լսում է մորը, ապա գլուխը խոնարհում ու հայացքն հառում դեպի հատակը, մատներով մազերը հանգիստ հեռացնում աչքերից ու ակնդետ նայում դեպի սենյակի մեջտեղում դրված վառարանը:
7 միլիոն դրամի կողոպուտի մանրամասները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայում օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիայի օդաչուները որակավորման բարձրացման թռիչքներ են իրականացնում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանում և մարզերում հայտնաբերվել են անսթափ վարորդներ: Ավելին…
Հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում դադարեցվել է երկու մեղադրայլների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության գլխավոր մաքսային տեսուչ Վարդան Սիսակյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, էական վնաս է պատճառել պետությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ իրեն «կպցվող» պիտակներից։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ո՞րն էր պատճառը, որ Կարեն Կարապետյանի թիմի անդամները շատ սուր քննադատությունների չարժանացան՝ բացառությամբ Ձեզ, հասարակության կողմից Ձեզ վերագրվեց Կարեն Կարապետյանի «ամենաանհաջող կադր» պիտակը։
«Սիրելի՛ երեխաներ, մի խնդրանք ունեմ ձեզ. ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ և խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետև լավ սովորելը երեխաների համար ամենից կարևոր, ամենից լավ բանն է»:
«Ճիշտ է, մեր բժիշկները տալիս են երդումը, անցնում են բժիշկների էթիկայի առարկան, բայց որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ այդ ամենը ձևավորել նախարարի հրամանով և պարտադիր դարձնել, ինչը և կկատարվի Նոր տարվա առաջին եռամսյակին»,- նշեց նախարարը։
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի Երևանում հունվարի 4-ից, մարզերում ամսի 4-ին օրվա 2-րդ կեսից, կվճարվի նաև ամսի 5-ին և կշարունակվի ամսի 9-ից։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերահսկում է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար ուտելիք տարած Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարցին էլ, թե՝ չե՞ք կարծում, որ ներկրողին պետք է տուգանեք, և ոչ թե՝ վաճառողին, նախարարն այսպես արձագանքեց. «Կաշառքի ժամանակ քրեականացվում է և՛ կաշառք վերցնողի, և՛տվողի արարքը։ Չի կարող՝ բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը ու միայն օրինական ներմուծված դեղորայք վերցնել»։
Ավարտվել է կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի նախաքննությունը. «Կենտրոն». «Հանցանքի հետքով»:
Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ քամու պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով են պարգեւատրվել «Շամշյան քոմ» լրատվական կայքի խմբագիր Գագիկ Շամշյանը, «Հետք» լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Հովհաննիսյանը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Զոհրաբ Հարոյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ «Կամար» էլեկտրոնային թերթի լրագրող Մարիետա Մակարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Ժիրայր Գրիգորյանը…
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նա հույս հայտնեց, որ երկրորդ փուլում՝ հունվարի 7-20-ը, նույնպես կունենան արդյունավետ սահմանափակում. «Եվ գարնան շրջանն է շատ կարևոր, երբ պետք է իրականացվեն մանրաձկան պահպանման միջոցառումներ, որպեսզի այս ձկները կարողանան մեծանալ: Անարդյունավետ արգելված մեխանիզմից պետք է անցում կատարենք կառավարելի ձկնորսության մեխանիզմին և դրա համար հունվարի վերջին նախատեսել ենք Սևան ազգային պարկի խորհրդի նիստ, որտեղ քննարկելու ենք նաև տարբեր առաջարկվող մոդելներ»: