«Այս տարի մենք նոր բնակարան ունեցանք: Սիրով և ջերմությամբ լցրեցինք այն: Բացթողումնե՞ր: Երևի այն, ինչ չհասցրեցինք անել այս տարի: Շնորհակալ եմ Աստծուն՝ զավակներիս, մորս, կնոջս, ընկերներիս և հարազատներիս ողջ և առողջ կողքիս տեսնելու համար»:
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի խոսքը տոնական օրերին արտակարգ ռեժիմի ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ:
Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին, ծնողներին ու զավակներին, բոլորին. ձեր հավատի ու հավատարմության շնորհիվ կայացավ մեր Առաքելության իրագործման ևս մեկ տարին:
Ավարտին է մոտենում 2016 թվականը՝ լի դժվարին փորձություններով և ծանր դառնություների գնով ձեռք բերված թանկ հաղթանակներով: Վտանգի պահին մենք ականատես եղանք համազգային միավորման ու վերելքի և բռունցք դարձած գոտեպնդվելով՝ անառիկ պահեցինք այն հողը, որ քանիցս ներկվել է մեր մարտական ընկերների, մեր որդիների տաք արյունով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 17 .00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ՀՀ ԶՈՒ թիվ N զորամաս:
Ադրբեջանական Զինված ուժերը կորցրեցին եւս մեկ զինծառայող:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ:
Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական:
Ամանորը մինչ օրս հայկական տոների մեջ ամենասիրելին ու ամենատարածվածն է։ Հնում հայերը ամանորյա ծիսական մթնոլորտ ստեղծելու նպատակով մառաններից տուն էին բերում մրգերի և չրերի շարաններ և կախում առաստաղից։
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Մոտ մեկ ամիս առաջ մեր ասոցիացիային դիմել էր մի անհատ ձեռնարկատեր, որը հասարակական նշանակության իրեն պատկանող շինությունն ընդարձակել էր: Արդեն չեմ ուզում անդրադառնալ, թե այդ մոտ 18 քմ կցակառույցի համար վերջինս ինչ ճանապարհ էր անցել՝ շինթույլտվություն, նախագիծ և այլն: Միայն, որպեսզի պատկերացնեք, շինությունն անելու համար ավելի քիչ գումար էր ծախսել, քան թույլտվությունների, նախագծերի համար պետական և «ոչ պետական» վճարների համար: Վերջում դիմել էր կադաստրի վկայական ստանալու համար, մերժել էին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հարյուրից ավելի զոհ ունեցանք միայն այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին, երբ դավադիր թշնամին լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: Մենք կարողացանք պատժել ազերիների հանդգնությունը, սակայն, ցավալի զոհեր ունեցանք:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում այրվում է արհեստանոց:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն:
Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքումդիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակըդիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ:
Սույն թվականի դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ «Փարիզյան» խաղատան մոտ այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ:
Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 0C բարձր ջերմաստիճանում): Ձեռքերը հարկ է լվանալ 20 վայրկյանի ընթացքում` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառում առկա հիմնախնդիրները համակարգող խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Պատերի վրա ջրի կաթիլներ են: Հոսանքն են քաշում, ամռանը կչորանա, նոր կշարունակենք շինարարությունը: Մյուսներն իրենց տներում են ապրում, միայն մենք ենք վարձով ապրում, քանի որ այդտեղ ապրել հնարավոր չէր»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքեր: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2014-2015թթ., որոնց հետևանքով ՍՊ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ։
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել: Դեպքից հետո Անդրանիկ Ա.-ի քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող` 3.500.000 ՀՀ դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքանիշի հեռախոս, սակայն, ելնելով շահադիտական նպատակներից, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: