Հրդեհ Դիլիջանում. այրվել է ավտոմեքենան

Դեկտեմբերի 29-ին, ժամը 06.54-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.30-ին: Ավտոտնակում (4X6 մ) այրվել է «Mercedes C» մակնիշի 35 ST 702 պետհամարանիշով ավտոմեքենան, 2 պատուհան (1X0,5 մ) և 15 պարկ թեփ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս