
Հայաստանը Robb Report ամսագրի խմբագիրների նախընտրած ուղղությունների ցուցակում է

Ամերիկյան հայտնի Robb Report ամսագրի խմբագիրներն առանձնացրել են 13 երկիր, որտեղ կցանկանային լինել 2017 թվականի ընթացքում: Երկրների շարքում ներառվել է նաև Հայաստանը:
Ամսագրի խմբագիրներից Անուշ Բենլիյանը նշել է, որ վաղուց է ցանկանում այցելել Հայաստան, որտեղ նրա արմատներն են: «Բացի այդ, 2017 թվականի ամռանը Երևանում բացվելու է Luxury Collection հյուրանոցային ցանցը ներկայացնող հյուրանոցներից մեկը: Իմ առաջին կանգառը կլինի լեռնային Սյունիքի մարզը, որտեղ 9-րդ դարի Տաթևի վանքն իր բարձունքից հսկում է մի հսկա անդունդ»,- նշում է նա: