Բաժիններ՝

Երևանում հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է տուն. 6 անչափահաս հայտնվել են դրսում

Երևանում այսօր՝ փետրվարի 4-ին, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հրդեհը բռնկվել է Նորքի 1-ին նրբանցքի 21 տան տանիքում: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է տունը: Թե ինչից է բռնկվել հրդեհը՝ պարզ չէ: Տան բնակիչները, ձմռանն ընդառաջ հայտնվել են դրսում:

Ըստ shamshyan.com-ի՝ տուժածներ չկան, տունը պատկանում է Կանդալյաններին, բնակիչներից 6-ն անչափահաս են:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի կողմից ընտանիքի անդամներին և երեխաներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս