
Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. տուժել է Վրաստանի քաղաքացի

Փետրվարի 5-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին «Scania» մակնիշի BL 222 ՕՏ պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1970 թ. ծնված Շ. Խ., Վրաստանի հանրապետության քաղաքացի) կողաշրջվել է:
Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: