Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարար

shabat.am-ի տեղեկուոթյուններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվելու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը մնացել էր թափուր։

Դավիթ Էդգարի Տոնոյան (ծնվ. 27 դեկտեմբերի 1967 թ., ք. Ուստ-Կամենոգորսկ, Ղազախական ԽՍՀ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ 1997 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։

1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
1998-2004 թթ. – ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
2004-2007 թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։ 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2010)։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։

ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան: Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս