
«Հաց բերող»-ն իրեն նվիրաբերած ամբողջ գումարը կփոխանցի Արմեն Լամբարյանի ընտանիքին

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Իմ սիրելի Ամերիկաբնակ հարազատներ, թույլ տվեք իմ, ինչպես նաև «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամների անունից խորին անսահման շնորհակալությունն հայտնել Ձեզ թե’ ֆինանսապես և թե’ գաղափարապես մեր կողքին լինելու համար: Տեղեկացնեմ նաև, որ իմ` Արթուր Սարգսյան (հաց բերող) անունին փոխանցվող գումարը ցանկացել եմ բաշխել հավասարապես բոլոր « Սասնա Ծռեր »-ի ընտանիքների անդամներին: Բայց հաշվի առնելով, որ բաժանված գումարը էապես որևիցե ազդեցություն չի կարող ունենալ, խնդրում եմ այդ գումարը ամբողջությամբ փոխանցել ավելի կարիքավոր ընտանիքներից մեկին` Արմեն Լամբարյանին»։