Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաթանկ ձեռքբերումն է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմելու հանգամանքները։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 4-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Վահան Ս.-ն:
Արարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 4-ին, ժամը 12.50-ին, Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին։
Օրեր առաջ Լոռու մարզում գրանցվել է հերթական ինքնասպանության փորձը: 42-ամյա կինը վնասել է ձեռքի դաստակը և դեղահաբ խմել:
Լրատվամիջոցների անսահման հետաքրքրության պատճառով առաջին ու վերջին անգամ անդրադառնում ենք շորթման մեղադրանքով ձերբակալված ամբաստանյալ “Անալիտիկ” կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատական գործին:
Փետրվարի 3-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Պարույր Ս.-ն և 1975 թ. ծնված Արման Ղ.-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
«Արդեն հաստատված է, որ պետական աջակցությամբ լույս է տեսնելու ժողովածուն: Այն, հավանաբար, արդեն ամռանը, միգուցե ավելի շուտ պատրաստ կլինի: Հրատարակվելու է 200 օրինակով»,-ասաց Շանթ Մկրտչյանը:
Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում առկա է մերկասառույց:
Փետրվարի 6-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 6-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի խաչմերուկում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն, տուժածներ չկան, կուտակված ձյան պատճառով ավտոմեքենայի դուռն արգելափակվել է առվի մեջ. ավտոմեքենայից դուրս գալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այս տարի սկսվում է փետրվարի 6-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Սրցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հանդիպում է ունեցել ՀՀ բուհերում ուսանող արցախցիների հետ:
«Նախ պետք է ճշտել` հասարակությունն ունի՞ պահանջմունք` ծանոթանալ մերօրյա գրողների ու գրականության հետ։ Չեմ ուզենա ասել` ոչ, բայց այո էլ չեմ կարող միանշանակ ասել»։
Խմորով ուտեստներից, մսով պելմենիներից ինձ ավելի շատ դուր է գալիս հայկական մանթին, գրում է ամերիկյան Chicago Tribune-ի սննդի մասին սյունակագիր Ռոբին Մատերը:
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվելու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները։ Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից։ Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի։
Սամուել Տեր-Եղիայանը դաշնային դատավորի պաշտոնին նշանակվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի կողմից 2003թ.:
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա ԲատայինիԴրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:
Ստամբուլի հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Կարանը կմասնակցի NASA-ի տիեզերագնացների նախապատրաստման ծրագրին:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: