
Ավտովթար Սարալանջի պողոտայում. տուժածը հոսպիտալացվել է

Փետրվարի 6-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «Peugeot 307» մակնիշի 97 CC 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Մ.) դուրս է եկել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածից և շրջվել Տերյան փողոցի թիվ 131 շենքի մոտակայք:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: