Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով փետրվարի 6-ի ժամը 10-ի դրությամբ

հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցելի է Արարատ-Սիսիան-Գորիս ճանապարհատվածը:
Կոտայքի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728