Բաժիններ՝

Արարատի մարզպետարանից հերքում են մարզպետի` վթարի ենթարկվելու մասին լուրը

Արարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին գտնվող Ազատավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի է ունեցել: Բախվել են մի քանի ավտոմեքենաներ, միայն նյութական վնաս է գրանցվել: Ոստիկանությունը չի հաստատում, որ ավտոմեքենաներից մեկում եղել է Արամայիս Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728