Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն

Փետրվարի 6-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի խաչմերուկում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն, տուժածներ չկան, կուտակված ձյան պատճառով ավտոմեքենայի դուռն արգելափակվել է առվի մեջ. ավտոմեքենայից դուրս գալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 35 DN 871 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին, ժամը 06.59-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի վերջնամասում՝ նախկին տուրիստական բազայի մոտակաքում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 36 SL 308 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Կ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին, ժամը 04.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մ. Խաչատրյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel մակնիշի (վարորդ՝ Մ. Մ.) 34 NA 811 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս