Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, որոնք հարձակվել և հայհոյանքներ էին տեղացել լրագրողների և «Ելքի» անդամների հասցեին:
«Մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում 555DD55 պետհամարանիշով Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան ապօրինի ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահպանվող փակ տարածք։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր տեղի համայնքների բնակիչներ են, ճանաչել են վարորդին՝ Վահագն Արսենյանին, և դատելով նրա գործողությունների բնույթից՝ եզրակացրել են, որ վերջինս ոչ սթափ վիճակում է»։
Մահակով հարվածներ է հասցրել, այնուհետև՝ դանակահարել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 6-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել մոտ 39-ամյա տղամարդու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խաղային ակումբներից մեկից խաղային համակարգչի գողություն կատարած անձի ինքնությունը:
«Սա վերաբերում է նաև ծնունդներին: Գիտեք շատ դեպքերում մարզերից գալիս են Երևանում ծննդաբերելու, բնակության, հաշվառման տարբերության դեպքում էլ խնդիրներ են լինում, վազվզոցն է շատանում: Նոր փոփոխություններով հնարավորություն կա դիմել ցանկացած գրանցման մարմին և ստանալ վկայական»,-ասաց Արգամ Ստեփանյանը:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 19-20-ը նույնքան կբարձրանա:
Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում կունենա գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայկ Դեմոյանը նույն հաստատության գիտական խորհրդի անունից, իբրև թե առաջնորդվելով «մասնագիտական պարտքով, այլ ոչ թե անձնական նախասիրություններով կամ միտումներով», քննարկման առարկա է դարձրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին և երկրորդ գրքերի՝ իր կարծիքով «գիտականության և պրոֆեսիոնալ ցածր մակարդակով իրականացված լինելու» հարցը:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակները կայուն է:
Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում առաջին հերթին մարդն է, մարդու գնահատված կարիքը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրումը: Այս մասին օրերս տված հարցազրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ տարածք է։
Կողոպուտ Երևանի Տերյան փողոցում:
Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
«Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի». այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտրարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շատ լավ կլիներ, որ եթե նույնիսկ ոչ բոլոր հայերը, ապա գոնե 50 տոկոսը վերադառնային կամ գային Հայաստան, քանի որ իրականում մենք կարիք ունենք»,- ասել է նա:
Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով եւ զենքի ուժով լուծել:
ՌԴ-ի քաղաքացի Մարկ Վարդանյանին, որը 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ին է արտահանձնվել Նորվեգիայի կողմից, առաջադրվել է համակարգչային խարդախության մեղադրանք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բռունո Բալդյուկին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 2-ից-25 փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը:
Գյուղացիները պատմում են, որ Լևոն Երանոսյանը հիմնականում տարբեր սպառնալիքներով փորձում է իր ազդեցությունը պահել Ջրառատ գյուղում, անգամ գյուղապետի պաշտոնում զոռով անցկացրել է քրոջ տղային, սակայն Հակոբ Մելքոնյանը ևս պակաս կողմնակիցներ ու բարեկամություն չունի գյուղում ու չի վախենում Երանոսյանի սպառնալիքներից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 15-ին, ժամը 01:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի թիվ մեկ տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շրջվել և այրվում է «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա:
Մարտի 14-ին, ժամը 21:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ քաղաքացին (տարեց) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես ուսուցչուհի եմ, այսօր դասի չէի եղել, տանն էի: Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանում սովորող Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ, ընկերն այդ մասին տեղյակ է պահել իմ տեգոր տղային (Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանին,-հեղ.):
«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքումը կարող է երկար ժամանակ պահանաջել, իսկ հայկական կողմի համար էական նշանակություն ունի ԱՄԷ հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը, ինչի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերին ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում»:
Յուրաքանչյուր գիտակից և բանիմաց ծնող, նման իրավիճակներից խուսափելու և շտկելու համար սեփական վարքն ու մոտեցումը տարբեր տարիքի երեխաների հետ, պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ։ Ըստ այդմ՝ նա չունի որևէ անշարժ կամ շարժական գույք, 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր, ինչպես նաև չունի որևէ արժեթուղթ կամ ներդրում։
Վարչապետը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր քաղաքացների հետ: