Բաժիններ՝

Գայանե Առուստամյանը տուգանվեց 30.000 դրամով

2017 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի»՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և «Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության»՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը: Դատարանը վճռեց բավարարել ՀՀ Ոստկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս