
Ջրառատից «Էրեբունի» ԲԿ տեղափոխվածների վիճակը կայուն է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ. news.am

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակները կայուն է: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներից 17-ամյա Արայիկ Մելքոնյանի թեւը մարտի 14-ին վիրահատել են, տեղափոխվել է հիվանդասենյակ, 26-ամյա Հակոբ Մելքոնյանին եւ 53-ամյա Մելիք Մելքոնյանին առաջին վիրաբուժական միջամտություն անելուց հետո նույնպես տեղափոխել են հիվանդասենյակ:
17-ամյա Արայիկ Մելքոնյանի մոտ առկա է ծղիկոսկրի կոտրվածք, 26-ամյա Հակոբ Մելքոնյանի մոտ՝ ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք, ձախ քունքային շրջանի պատռված վերք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանի մոտ՝ ձախ եւ աջ նստատեղերի կտրած-ծակած վերք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։