Բաժիններ՝

«Մենք՝ հայերս, շատ տաղանդավոր ազգ ենք». Շառլ Ազնավուր

Հայերը եղել և շնորհակալ են մնում այն երկրներին, որոնք իրենց ապաստան են տրամադրել 1915թ. Ցեղասպանությունից հետո, ասել է շանսոնիե Շառլ Ազնավուրը չիլիական La Tercera պարբերականին տված հարցազրույցում։

«Երբ հայերը ստիպված են եղել լքել իրենց տները 1915թ. Ցեղասպանության ժամանակ, նրանց ապաստանել են աշխարհի ամենատարբեր երկրներ։

Մենք հանգիստ, ջանասիրաբար աշխատում էինք և ինտեգրվում այդ հասարակությանը, քանի որ շատ տաղանդավոր ազգ ենք»,- ասել է 92-ամյա Ազնավուրը։

Նրա խոսքով՝ հայերը, որոնք ներգաղթել էին աշխարհի տարբեր երկրներ 20-րդ դարի սկզբին, ձգտում էին հաջողության հասնել ու բարձունքների են հասել կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։

Ազնավուրի հարցազրույցը չիլիական պարբերականին հրապարակվել է մարտի 11-ին Սանտյագոյում կայանալիք մենահամերգի նախօրեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս