Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը:
Դարանակալում՝ նախկինում 3 անգամ դատվածի տան մոտակայքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Յուրի Շ.-ն:
Մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», մարտի 16-ին պատժախցից տեղափոխվել է ընդհանուր խուց եւ շարունակում է հացադուլը:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տղամարդը կնոջ ծեծի է ենթարկել՝ իր մոր հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելու համար:
Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։
Մանվել Գրիգորյանի դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են մոտ 348.4 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և նույնքան էլ եվրո։
Մարտի 17-ին, ժամը 15:01-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը (ունի հոգեկան խնդիրներ) ս. թ. մարտի 12-ին դուրս է եկել տանից Վանաձոր քաղաք ուղևորվելու նպատակով և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։
Քիչ առաջ վարչապետի խորհրդական Հայկ Զոհրաբյանը մոտեցավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողներին ու ասաց, որ սխալ է ցուցարարների այն ինֆորմացիան, որ կառավարություն են դիմել Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու համար, իսկ իրենք մերժել են: Նա ասաց, որ կառավարություն նման դիմում չի հասել, ու իրենք էլ չեն մերժել:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի մշակույթի պալատում Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների ընտրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնացրեց Գեղարքունիքի մարզի զարգացման այն գլխավոր ուղղությունները, որտեղ կկատարվեն հիմնական ներդրումներն առաջիկա տարիների ընթացքում:
«Ժողովուրդ, արդեն դիմել են «Հաց բերողին» եռաբլուրում հուղարկավորելու համար, բայց պատասխանը եղել է, որ հնարավոր չէ»,- կառավարության դիմաց, դիմելով ցուցարարներին, հայտարարեց Շահեն Հարությունյանը։
Քիչ առաջ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողները երթով հասան Հանրապետության հրապարակ, և նրանցից որոշները ճեղքելով ոստիկանական պատը՝ վազեցին ու նստեցին Հանրապետության հրապարակի մեջտեղում: Նրանց մոտեցան ոստիկանները և փորձրեցին նրանց բարձրացնել, ինչի արդյունքում բախումներ եղան ցուցարարների և ոստիկանների միջև:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարող ակցիայի մասնակիցները երթի ընթացքում նստեցին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց՝ խաղաղ երթը շարունակել, այլապես ստիպված կլինեն ցրել հավաքը: Ցուցարարներն ի պատասխան բղավում են՝ «Օսիպյան, հեռացիր»։
Երթի ընթացքում Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ամբողջ Ազատության հրապարակը և հարակից շրջանները պետք է թնդան «Հաց բերողի» վրեժով: Նա հայտարարեց, որ իրենք ամեն օր ժամը 6-ին հավաքվելու են Ազատության հրապարակում՝ շարունակելու իրենց պայքարը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հավաքը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ելույթ ունեցավ՝ ասելով, որ պետք է քայլ առ քայլ իրականացնեն Արթուրի ցանկությունները:
«Իմ պաշտպանյալը ոչ թե չի կարող դատական նիստին ներկա գտնվել և մասնակցել դատավարությանը, այլ ինքը չի կարողանում գալ այստեղ։ Ապահովեք, որ նրան այստեղ բերեն։ Եթե նա ներկայացվի այստեղ, նա կմասնակցի դատական նիստին։ Ո՞վ ասաց, որ պարոն Շիրխանյանը չի կարող մասնակցել դատական նիստին։ Մեր ո՞ր արտահայտությունից մեղադրողն այդպիսի ենթադրություն արեց ընդհանրապես։ Մենք ասում ենք՝ իրեն այստեղ բերեք, հասցրեք գոնե մինչև դահլիճի դուռը (եթե չեք ուզում, որ այստեղ պատգարակով մարդ լինի, ու հանկարծ տգեղ թվա), այնտեղից ինքը այս 20 մետրը կգա, կնստի»։
Ուղիղ հեռարձակում՝ Ազատության հրապարակից. «Ազատություն»
Խորենացի փողոցից հուլիսի 27-ին, ժամը 2-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով բերման ենթարկված Արմեն Միքայելյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:
«Հասկանում եմ, որ լավ առիթ է իշխանություններին քննադատելու համար, բայց բոլորդ մի քանի ամիս առաջ ականատես եղաք, որ ԱՄՆ-ում սևամորթ տղային, որ հեռախոսն էր հանում, ինչպես կրակեցին, բայց ոչ ոք ամերիկյան իշխանությանը «գիշատիչ» չանվանեց, փողոց դուրս եկողները պահանջում էին մեղավորներին պատժել։ Ընդամենը մեկ ամիս առաջ եվրոպական զարգացած երկրներից մեկի մեկուսարանում հայ մարդ մահացավ, և ոչ ոք չի պատժվում, ոչ ոքի չեն անվանում «գիշատիչ», այլ պահանջում են մեղավորներին պատժել։ Այս տեսանկյունից եթե նայենք, շատուշատ խնդիրներ ավելի հեշտ կլուծվեն»։
«Արթուր Սարգսյանի արարքը վառ կմնա մեր հիշողություններում»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։
«Ողբերգությունից շատ հանգիստ կարելի էր խուսափել»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը։
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գեորգիսյանը նույնպես հայտարարեց, որ իրենց դաշինքի ներկայացուցիչները պայքարում էին «Հաց բերողի» կյանքի համար. «Մենք արեցինք գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր, երևի թե քաղաքական ուժերից միակն էինք, որ, երբ հացադուլ էր հայտարարել, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ խափանման միջոցները փոխեն, սկսած պատկան մարմիններին դիմելուց՝ մինչև ստորագրահավաք»,- ասաց նա:
«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը ոստիկանությունում իր բացատրության մեջ նշել է, որ ընկել է:
«Մեզ մոտ արդարադատության համակարգը պատժիչ է, և հաճախ պատժում են մեկին, որ մյուսների աչքը վախեցնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Կալանավայրից զանգահարողը ներկայացել էր խոշոր ընկերության սեփականատեր։
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: