Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն