«Իշխանությունն ամենաշատը վախենում էր նրանից, որ, ի տարբերություն շատերի և ինձ, որոնք խոսքի մարդիկ են, Արթուրը գործի մարդ էր». Արա Պապյան
«Մեզ մոտ արդարադատության համակարգը պատժիչ է, և հաճախ պատժում են մեկին, որ մյուսների աչքը վախեցնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Նրա խոսքով՝ դա ցուցադրական պատիժ էր. «Արթուրը չկոտրվողներից էր: Միգուցե ամենամեծ ուղերձը, որ ինքը մեզ բոլորիս տվեց, հենց այն էր, որ կան մարդիկ, որ չեն կոտրվում, շատ դժվար է դա: Օրինակ, ես չեմ կարող ասել՝ կարո՞ղ եմ, թե՞ չեմ կարող: Այդ մարդու տեսակից է: Իմ կարծիքով՝ իշխանությունն ամենաշատը վախենում էր նրանից, որ, ի տարբերություն շատերի և ինձ, որոնք խոսքի մարդիկ են, Արթուրը գործի մարդ էր: «Ինչո՞ւ՝ ոչ ես»՝ ասաց, մարդը գնաց՝ հաց տարավ, «ինչո՞ւ՝ ոչ ես»՝ ասաց, պառկեց հացադուլի երկար: Իմ կարծիքով՝ իշխանությունները շատ ավելի վախենում են գործի մարդկանցից, ինչ-որ առումով, դրական իմաստով ֆանատիկ մարդկանցից, պատահական չէ, որ Արթուր Սարգսյանը նաև Քանաքեռի եկեղեցում սարկավագ էր»:
Ա. Պապյանի դիտարկմամբ՝ գոնե այս մահն իշխանությանը պետք է դրդի, որ կալանքը որպես խափանման հիմնական միջոց դադարեցվի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: