«Արթուր Սարգսյանի հիշատակը չպղծելու լավագույն ձևը կլինի այս ողբերգությունը քաղաքական մերկանտիլ շահերին չծառայեցնելը». ՀՅԴ ներկայացուցիչ

«Արթուր Սարգսյանի արարքը վառ կմնա մեր հիշողություններում»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական  հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։

Նա իր ցավակցությունը հայտնեց նախօրեին մահացած Արթուր Սարգսյանի հարազատներին, մտերիմներին։ «Մենք կիսում ենք կորստի ցավը, և նրա արարքը վառ կմնա մեր հիշողություններում, սակայն ես կարծում եմ, որ հիշատակը չպղծելու լավագույն ձևը  կլինի քաղաքական մերկանտիլ շահերին չծառայեցնելը, տեղի է ունեցել ողբերգություն, կոչ ենք անում, որ այն ուսումնասիրվի մանրակրկիտ, և մեղավորներն օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը կրեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031