Բաժիններ՝

«Արդեն իսկ աշխատում ենք քրեակատարողական վարչության հետ». ՄԻՊ խոսնակի արձագանքը՝ «Դեդի» դստեր հայտարարությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», մարտի 16-ին պատժախցից տեղափոխվել է ընդհանուր խուց եւ շարունակում է հացադուլը: Նա մասնավորապես ասել էր, որ երեկ իր հոր փաստաբանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու պարզել, որ նրան էլի տեղափոխել են նույն խուց, նույն կալանավորի մոտ, որի պատճառով նա հայտվել էր պատժախցում:

«Այն կալանավորը, որի պատճառով հայրս հայտնվել էր պատժախցում դեռ այնտեղ է: Նորից աղմկում է, վեճեր է հրահրում: Ես իմացել եմ, որ այդ կալանավորը մինչեւ հորս մոտ տեղափոխվելը էլի իրեն նույն կերպ է պահել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ: Կարծում եմ, որ պատահական չի հայտնվել իմ հոր հետ նույն խցում: Բերել են, որպեսզի մարդկանց հունից հանի կամ էլ կոնկրետ մարդու»,- նշել էր նա:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Զոհրապ Եգանյանը մեզ հետ զրույցում այս ամենի վերաբերյալ տվեց հետևյալ պարզաբանումը.

«Խնդրին ծանոթ ենք և ոչ միայն մամուլի հրապարակումներից, այլև՝ մեր աշխատակիցների այցի ընթացքում է բարձրաձայնվել։ Արդեն իսկ աշխատում ենք քրեակատարողական վարչության հետ։ Արդյունքների մասին կկարողանանք հայտնել ավելի ուշ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս