Բաժիններ՝

Շահեն Հարությունյանը պատրաստ է պայքարել, եթե անգամ մենակ մնա Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին  սատարողների հանրահավաքը՝ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի գլխավորությամբ:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հազարավոր քաղաքացիներին անտեսեց, ու պատասխան չտվեց Ա. Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցի վերաբերյալ: Շ. Հարությունյանը հայտարարեց նաև, որ ամեն օր իրենք հավաքվելու են Ազատության հրապարակում ու շարունակելու են պայքարել, ու իր համար նշանակություն չունի հավաքվածների թվաքանակը. «Եթե անգամ այստեղ մենակ մնամ, շարունակելու եմ անել այն, ինչ արել եմ այս օրերին»:

Շ. Հարությունյանը նշեց, որ մարդիկ չցանկացան պայքարել, զենքերը վայր դրեցին, դրա համար Ա. Սարգսյանին Եռաբլուրում չեն հուղարկավորելու: Նա առաջարկեց վաղը Համալիրից երթով գնալ Ա. Սարգսյանի հոգեհանգստին մասնակցելու:

«Մենք չենք վախենում ոստիկանական ճնշումներից, ոստիկաններին կոչ եմ անում` հանդուրժողական լինեն, երթի մասնակիցներն էլ թող չսադրեն, ոստիկաններին չլարեն մեր դեմ»,- հայտարարեց Շ. Հարությունյանը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հորդորեց երթի ընթացքում չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031