Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ
Մարտի 20-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ H-29 ավտոճանապարհի Հրազդան-Զովաբեր հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 34 ՍQ 273 պետհամարանիշով ավտոմեքենան:
Մարտի 20-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (6 ուղևոր):
Մարտի 20-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai» մակնիշի JBB928 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):
Մարտի 20-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում՝ ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 35 FF 136 և «Mercedes» մակնիշի 24 LՍ 486 պետհամարանիշերով ավտոմեքենաները: