ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հափշտակություններ, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում առցանց եղանակով այսուհետ կարելի կլինի նաեւ ներկայացնել երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում:
Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար, «Հանուն գիտության զարգացման» 2004թ. նախաձեռնության անդամ Միքայել Հովհաննիսյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ՊՆ-ի հիմնական փաստարկները երկուսն էին՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում և սոցիալական արդարության հաստատում, որոնք, ըստ նրա՝ քննադատության չեն դիմանում:
«Ազատ քաղաքացի» հ/կ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ տարկետման իրավունքի վերացման շուրջ ծավալվող քննարկումը բանակ չգնալու մասին է:
«Հիմա այնպիսի շրջան է, որ ամառային վարակները նվազում են, իսկ ձմեռայինները՝ դեռ չեն սկսվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Բարենցի ծովից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -10 աստիճան է»։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ սկզբունքորեն ապացուցված է, որ անընդհատ կրթությունն ավելի արդյունավետ է: Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ազգագրագետն ընդգծեց՝ չի բացառվում նաև, որ բանակից հետո էլ մարդը կրթությունը շարունակելու ցանկություն ունենա և զբաղվի գիտությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով:
Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
«Չեմ կարծում, որ ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան, որ ամեն ինչ վերադարձվի զրոյական դիրքերի: Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Այստեղ անտեղյակությունից է շատ բան բխում»:
ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք. կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտն այլասերված ձևով են փորձում ներկայացնել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Այս փուլում քննարկումներն ընթանում են բոլորովին այլ ձևաչափով: ԱԺ ղեկավարության կողմից ցուցաբերվել է համապատասխան նախաձեռնություն: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ տարբերակի ներկայացումը հանդիպում եմ ունեցել, բավականին տևական զրույց եմ ունեցել իրենց հետ ոչ միայն ԶՈՒ կազմակերպման, ԶՈՒ համալրման, այլև կրթությանը վերաբերող խնդիրների շուրջ»:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունները, թե իր որդուն նոր պաշտոն են տվել:
Երևանի Բաղրամյան պողոտայում պայթել է Mersedez Benz մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի հետևանքով:
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին:
«Նման իրավիճակ, նաև հակաքարոզչություն տեղի ունեցավ Խորհրդային Միության տարիներին, դիֆթերիայի դեմ պատվաստումների դեմ հակաքարոզչություն սկսվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ խոսելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման շուրջ բարձրացած աղմուկի մասին:
Դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով և տեղափոխվել։
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ինը լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալներ» գրանցելու Մոսկվայի որոշումը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:
Սիլիկյան թաղամասի (հայտնի է «Երրորդ գյուղ) 3-րդ փողոցի 39 տան բնակչուհի Իրինա Հովհաննիսյանն արդեն 25 տարի է՝ ամուսնու և երկու որդիների հետ ապրում է այս հասցեում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլն նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նախօրեին ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։