Բաժիններ՝

Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել

Երևանի Բաղրամյան պողոտայում պայթել է Mersedez Benz մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի հետևանքով:

«Այդ մեքենայի դիմացը կանգնած է եղել նաև Nissan March մակնիշի ավտոմեքենա, որին ևս կրակն անցել է, սակայն Nissan March-ի միայն բեռնախցիկն է այրվել»,- ասաց Գնդոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: ԱԻ նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ նշանակվել է հրդեհատեխնիկական քննություն` պայթյունի պատճառները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930