Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից հայտնում են, որ առատ ձյան հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (Ռուսաստանի Դաշնության սահմանում) արգելված է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են:
Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Գեղամ Զաքարյանը Մուսալեռ գյուղի բնակիչ էր, կոչումով սպա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս «Փաստը» ահազանգ էր ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ավտոմում մեքենաների վարորդներին տեղեկացրել են, որ ՌԴ տրանզիտ համարներով չեն կարող Վրաստանի տարածքում մեքենա վարել: Առաջարկել են վրացական տրանզիտ համարներ հանել, նոր շարունակել ճանապեքենա տեղափոխելու ժամանակ ՌԴ-Վրաստան սահմանը հատելիս Լարսի անցակետարհը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերից, Հայաստանում կսկսեն 13 տարեկան աղջիկներին պատվաստել պապիլոմավիրուսի դեմ: Բայց ներդրվող նոր պատվաստումը շարունակում է միանշանակ չընդունվել, և շատերը դրա մեջ ազգակործան դիտավորություն են տեսնում՝ համոզմունք հայտնելով, որ պատվաստանյութն առաջացնում է չբերություն ու հաշմանդամություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 01:06-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում քաղաքապետարահի մոտակայքում այրվում է հացաբուլկեղենի կրպակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ծրագիր», որի շրջանակներում առաջարկվող տարբերակներից առնվազն մեկը, գուցե թե, ծախսերի առումով արդյունավետ լինի, բայց մեծ է հավանականությունը, որ կարող է ռիսկային լինել կառավարման ու մանկապարտեզներում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը, ով Չինաստանում բուժվելուց հետո բուժումը շարունակել է Մոսկվայում, ըստ ականատեսների, ահավոր նիհարել է` մոտ 30 կիլոգրամ, ինչի պատճառով էլ իրեն լավ չի զգում ու չի ցանկացել Հայաստանում եղած ժամանակ խորհրդարան գնալ: Այս օրերին նա կրկին Մոսկվա է մեկնել` բուժումը շարունակելու:
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 07:53-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ նախանական տվյալների՝ կա հինգ տուժած:
Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում կրկին հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված Հայաստանի լուսանկարը:
Արարատի մարզում երիտասարդը կանգնել է դատարանի առաջ՝ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Կալինինի, Իվանովո, Սայաթ-Նովա, 26 Կոմիսարներ փողոցների և Մյասնիկյան փող․ 1-ից-86 համարների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ նոյեմբերի 23-ին, ամենայն հավանականությամբ, կմերժի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի, Միքայել Մելքումյանի և Վահե Էնֆիաջյանի նախագիծը։ Վերջիններս առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում։
Նոյեմբերի 21-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը լավ սպայի մի քանի հատկանիշ է առանձնացնում, դրանցից ամենակարևորը` աշխատասիրությունն է:
Հուզական այրումն առկա է, երբ մարդը գտնվում է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր հյուծված վիճակում: Նման վիճակում գտնվող անձը չի կարողանում վաղ արթնանալ և անցնել մտավոր աշխատանքի:
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ամեն տարի հայտարարվող «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթին, որի շրջանակում առանձնակի կարևորվում են յուրօրինակ և հետաքրքրական լուծումներ առաջարկող աշխատանքներն ինչպես մասնավորի, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից:
Նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:25-ի սահմաններում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի թիվ 1 տանը հարակից անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտած հավ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծ փոփոխություններ է նախատեսում սոցիալական պաշտպանության ոլորտում: 2012-ից սկսած` նախարարությունն ինտեգրում է տարածքային կենտրոնները, քաղաքացիների սպասարկումը դարձնում է մեկ պատուհանից, ընդհանուր առմամբ նախարարությունը գնում է սոցիալական ծառայությունների մատուցումն առցանց դարձնելու ճանապարհով: