Սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում, նոյեմբերի 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: Նոյեմբերի 225-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.00C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C