Օգոստոսի 4-ին, ժամը 23:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 4-ին, ժամը 21:48-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 08:30-24։00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ու տարածքների ջրամատակարարումը.
ԱՄՆ վարչակազմի կողմից իրականացվող միգրացիոն բարեփոխումների շրջանակում «Գրին քարտերի» տրամադրման ներկայիս համակարգի փոփոխությունը կնպաստի ուղեղների արտահոսքին այլ երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից։Ֆիլտր է դրվում, և ԱՄՆ չեն կարող գնալ մարդիկ, որոնք անգլերեն չգիտեն և հատուկ ունակություններ չունեն»։
Ըստ տեղեկությունների՝ 24-ամյա մի երիտասարդ կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
«Շոշափելի թիվ են կազմում նաև համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալու դեպքերը: 2017 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 16 նման դեպք, նույն քանակությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ 2-ը ուղարկվել է դատարան»,- նշեցին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից:Այս տարի նաև գրանցվել է պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու 9 դեպք և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու եւ տարածելու մեկ դեպք:
«Հիվանդացությունն ունի օրինաչափ սեզոնայնություն: Աղիքային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնան վերջին, ամռանը և աշնան առաջին երկու ամիսներին: Սակայն իրավիճակը վերահսկելի է, իրականացվում են մշտադիտարկումներ»,-նշեց Թորոսյանը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նեմուծված կենդանի ձկնատեսակներն ու ծովամթերքները պահվում են հատուկ ակվարիումներում, որոնք լցված են բացառապես ծովի և օվկիանոսի ջրերով: Ընդ որում ծովամթերքի թարմ տեսականին ներմուծվում է անմիջապես Նորվեգիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից և առաքվում ՀՀ ողջ տարածքով և Արցախով:
Կնոջ առողջական վիճակը հայրական տանը նկատելիորեն վատացել է, գլխացավեր է ունեցել, նրա մարմնի վրա հարազատները կապտուկներ են նկատել, սակայն հիվանդանոց դիմելու հարազատների խնդրանքները մերժել է:
«Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangi»-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր:
«Մեզ մոտ աղբահանությունը նշանակում է, որ մենք աղբը մի տեղում կուտակում ենք և հետո տանում մեկ այլ ավելի մեծ տեղ, ու վերջ. մենք խնդիրը չենք լուծում, ուղղակի աղբը տեղափոխում ենք այստեղից այնտեղ ու ծախսում ենք շատ մեծ գումարներ»,- նշեց բնապահպանը։
«Կանադայում եմ աշխատում, այս առումով այնտեղ շատ հստակ համագործակցություն կա հասարակական կազմակերպությունների և պետական կազմակերպությունների հետ: Ընտանեկան բռնության հանդեպ վերաբերմունքն ընդհանրապես որևէ ձևով չի ընդունվում: Իրականում շատ կարևոր է, որ կինն ունենա հասարակական միջոց, ինչպես նաև պետական աջակցություն՝ խնդիրը լուծելու համար»,- նշեց Գևորգ Եղյանը:
Օգոստոսի 5-ից 9-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մարիետա Յակուբյանը որոնվում է որպես անհետ կորած:
Աննա Մաղդեսյանը որոնվում է որպես անհետ կորած:
2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը՝ ծնված 1983թ.:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, արևի տակ եռացող ձեր մեքենաների ու պատշգամբների ջերմաչափների +50, +55, +60 աստիճան ցուցմունքով նկարները ինձ մի ուղարկեք, օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, արևի ուղիղ ճառագայթների տակ Հայաստանում +75 աստիճան ջերմաստիճան էլ կարող է գրանցվել։
2017 թվականի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:
Օգոստոսի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գասպար Մ.-ին:
Օգոստոսի 4-ին, ժամը 04:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 35/2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել հղի կին՝ «12 շաբաթական հղիություն, վիժման սպառնալիք» ախտորոշմամբ։
Հ. Թամոյանը տեղեկացրեց, որ այդ դեպքերից հետո, երկու տարի առաջ երեք ընտանիք մասնավոր անձանց օգնությամբ ու աջակցությամբ եկել են Հայաստան. «Նրանք եկան, որոշ ժամանակ մնացին այստեղ, և ոչ թե Հայաստանի, այլ տեղի եզդիական միջավայրին չմերվեցին։ Ասել, թե մեր բարքերը նույնն են, ոչ։ Հեռու ապրելով մի քանի դար՝ մեր որոշ բարքեր արդեն տարբերվում են»։
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի առթիվ քննված քրեական գործը: