Բաժիններ՝

Պատահար՝ Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոց տանող ավտոճանապարհին

Օգոստոսի 4-ին, ժամը 23:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սարալանջի փողոցում «Opel Vectra» մակնիշի 34 OF 067 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և շրջվել:

Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել Հ. Հ.-ին, ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031