Բաժիններ՝

«Ընտանեկան բռնության դիմում են այն մարդիկ, որ ունեն ոչ այնքան բարձր կրթական, մշակութային մակարդակ». Հոգեբան

Հոգեբան Գևորգ Եղյանի համոզմամբ՝ ընտանեկան բռնության պատկերը ՀՀ-ում բավականին վատ է: Համաձայն վիճակագրական ծառայության 2008-2009 թվականներին հրապարակած զեկույցի՝ վիճակը գրեթե չի տարբերվում ԱՄՆ-ից, երբ 22-25 % դեպքերում ընտանիքներում բռնության գոնե մեկ դեպք է լինում:

«Կանադայում եմ աշխատում, այս առումով այնտեղ շատ հստակ համագործակցություն կա հասարակական կազմակերպությունների և պետական կազմակերպությունների հետ: Ընտանեկան բռնության հանդեպ վերաբերմունքն ընդհանրապես որևէ ձևով չի ընդունվում: Իրականում շատ կարևոր է, որ կինն ունենա հասարակական միջոց, ինչպես նաև պետական աջակցություն՝ խնդիրը լուծելու համար»,- նշեց Գևորգ Եղյանը:

Հոգեբանը նկատեց, որ ընտանեկան բռնության ազդեցությունը երեխաների վրա կարող է սկսվել նույնիսկ մինչև երեխայի ծնվելը և կարող է ունենալ ֆիզիկական որոշակի ազդեցություն, որը տարբեր ձևով կարող է դրսևորվել. Այդ ազդեցությունը կարող է լինել երեխայի մտավոր ունակությունների վրա, թույլ զգացմունքային սպեկտրում կարող է ունենալ, սոցիալական կապերի, շփումների հետ կապված կարող է սահմանափակ լինել երեխան: Ինչպես նաև հասուն տարիքում կարող է ունենալ հոգեբանական խնդիրներ, վախեր, տարատեսակ հոգեկան հիվանդություններ:

Ըստ Գևորգ Եղյանի՝ հոգեբանին դիմելու մշակույթ դեռ չկա մեզ մոտ, քանի որ ընտանեկան բռնության դեպքեր հիմնականում լինում են ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանց մոտ:

«Ընտանեկան բռնության դիմում են այն մարդիկ, որ ունեն ոչ այնքան բարձր կրթական, մշակութային մակարդակ»,- ասաց մասնագետը:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության մասին օրինագծին, ապա, Գևորգ Եղյանի դիտարկմամբ՝ դա պարզապես անհրաժեշտություն է: Վերջինիս խոսքով՝ Օրենսգիրքը պետք է հավասարակշռված լինի, այն պետք է տա հստակ ձևակերպում, թե ի՞նչ է ընտանեկան բռնությունը: Եվ երկրորդը՝ պետք է Օրենսգրքով հստակ ճանապարհային քարտեզ դրվի հատուկ դեպքերի մասին, որ մարդիկ կարողանան այդ ճանապահով քայլել և իրենց խնդիրը լուծել:

Նրա խոսքով՝ ցանկացած զարգացած կամ զարգացող երկրում նման օրենքն անհրաժեշտություն է, իսկ Հայաստանում՝ առավել ևս, քանի որ միտում կա, որ ընտանեկան բռնության դեպքերը շատանում են:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս