Նույն օրը, ժամը 5.50-ին, Մկրտիչ Նաջարյանը «էրեբունի» Բ/Կ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։
Օգոստոսի 8-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Օգոստոսի 7-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ հայրն աթոռով հարվածել է 25-ամյա դստեր գլխին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Տավուշի մարզի` Բերդ քաղաքի ջրամատակարարումը:
Շահինի խոսքերով շնաձկանը որսացել են ափից ընդամենը 2 մղոն հեռավորության վրա: Այն կշռել է մոտ 200կգ:
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մ.-ն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1 միլիոն 373 հազար 856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ 32-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարվել տղամարդու կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:
«Այս օրերին կանչերի ավելացում չի նկատվում: Միայն երկու շաբաթ առաջ էր օրվա ընթացքում մոտ 200 կանչ ավելացել, ներկայում, կարծես, նախկին ցուցանիշն է վերականգնվել: Այս սեզոնին սովորաբար օրվա ընթացքում սպասարկում ենք մոտ 670 կանչ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:
Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան ևս մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը` նշելով, որ երեխաների մասին այլևս հրապարակումներ չի ցանկանում անել:
Օգոստոսի 5-ին մեր կայքում հրապարակված մի տեսանյությում տեղեկացրել էինք, որ առևտրի կենտրոններից մեկում գանձապահը 25 հազարի փոխարեն՝ գնորդին սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արտակ Ղազարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երեկ ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Կոտայքում։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 07.08.2017թ. № 225-Լ որոշմամբ՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ՀՀ փաստաբանների պալատի՝ Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է:
Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40…41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 30-ը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Սասնա Ծռեր» խմբի երկու անդամներ՝ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը, դեռ շարունակում են հացադուլը:
Օգոստոսի 7-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: