Քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը
Օգոստոսի 4-ին, ժամը 08:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հայրենական պատերազմի» հուշահամալիրի հարավային ուղղությամբ քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը. տուժածին գտնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1966 թ. ծնված Մ. Ա.-ին պատգարակով մոտ 2 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: