![](/banners/BeFunky-design.jpg)
Ջուր չի լինելու
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/jur.jpg)
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 08:30-24։00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ու տարածքների ջրամատակարարումը.
Սպիտակ քաղաքի՝ Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Գրիգոր Լուսավորիչ, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի ու փողոցների, Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: