Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:33-ին, ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. օգոստոսի 17-ից Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Օգոստոսի 15-ին, ժամը 15.10-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 103,7-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3 տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի:
Միտրոպոլիտ Գիորգին 1 լարիի դիմաց ձեռք է բերել Թբիլիսիի Նուցուբիձե թաղամասում գտնվող հողատարածք, որը գնահատված է եղել 27. 500 լարի: Միտրոպոլիտը նաև երկու տուն ունի Թբիլիսիում՝ 101 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, և 996 քառակուսի մետր հողատարածք Քութայիսիում:
«Հիմնականում գնում են նվազագույն քանակի անհրաժեշտ գրենական պիտույքները: Հաճախ ծնողները բողոքում են գրենական պիտույքների որակներից: Երբեմն նաև դպրոցներում նկատվում է սոցիալական բևեռացում»,-նշեց Պողոսյանը:
Օգոստոսի 1-ի առավոտյան Շամիրամ գյուղի սգո սրահում կրակ բացած 4 անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ հետախուզման մեջ է: Նրա լուսանկարը տարածվել է, նրան փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլև արագ հարստացման սիրահարները:
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերից մեկը: Նրա հետ առաջնագում եղել է նաև Ադրբեջանի փոխվարչապետը, ով այդ կարգավորում է այդ երկրի ռազմարդյունաբերական ոլորտը:
«Ըստ կանխատեսումների՝ այսօր, կեսօրից հետո, դեպի երեկո ցիկլոնը բավականին կհզորանա։ Հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ:Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը կլինի 20-25մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ»։
Վահրամ Բաղդասարյանի անվան շուրջ տարածվող տեղեկությունները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունի, մնալով անարձագանք, որոշ «ուժերի» կողմից շարունակ շահարկվում է:
Կողոպուտ կատարողին ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
«Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,-ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
26-ամյա երիտասարդը օգոստոսի 13-ից տուն չի վերադարձել:
ԱԺ «Ելք» խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ օրենքի նախագիծ դնել, որով կառաջարկվի բացառել այն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներն Ազգային ժողովի պատգամավորներին թույլ են տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքննության մարմինն արգելք է դրել:
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, որը սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, մամուլից է տեղյակ, որ հանդիպումներ չեն լինում։ Ինչ վերաբերում է հնարավոր միավորումներին, ապա կարծում է, որ դրանք կլինեն։ «Կարծում եմ, որ առաջիկայում կլինի աշխուժություն»,- ասաց մեր զրուցակիցը։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:
Երևանի «Աերացիա» թաղամասի բնակիչ Արթուր Հարությունյանին ՀՀ ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի ծառայողները բերման են ենթարկել Կենտրոնականի բաժին գողություն կատարելու կասկածանքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 15-ին, ժամը 18:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում: Ինչպես տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3 600 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:
Շուրջը նայելով որոշումներ ընդունելու վատ սովորությունը խորհրդային մարդկանց մոտ ներդրվել է դեռ վաղ մանկությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:
Վայոց ձորում խոշոր հրդեհի հեղինակը դեպքի պահին եղել է անչափահաս որդու հետ, փորձել են հրդեհը հանգցնել, սակայն չեն կարողացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ադրբեջանական կողմը բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ գործով և միշտ տեղեկություններ է ստանում այն մասին,որը պետք է քննության գաղտնիք լինի: Մենք այդ ամենը արձանագրում ենք և եթե չհասանք մեր օրինական պահանջներին, այդ գործողությունների վերաբերյալ նյութեր ենք պատրաստելու: Հուսով եմ, որ այդպիսի առիթ չի լինի, գործընթացը կգնա իր բնականոն հունով և կստանա օրինական հանգուցալուծում»,- ասաց Կիրակոսյանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օդային հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։