Բաժիններ՝

Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

Հայաստանի կառավարության որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

ՀՀ կառավարության որոշման նա­խագծի ընդու­նումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրե­րի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրո­նական կազ­մա­կերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս