
Ոստիկանները բռնել են Երևանի երթուղայիններում գրպանահատությամբ զբաղվող անձի

Երևանի «Աերացիա» թաղամասի բնակիչ Արթուր Հարությունյանին ՀՀ ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի ծառայողները բերման են ենթարկել Կենտրոնականի բաժին գողություն կատարելու կասկածանքով:
Օգոստոսի 11-ին նա, օգտվելով երթուղային ավտոբուսի նեղվածքից, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 100 հազար դրամ, 130 դոլար և տարբեր քարտեր:
Ուղևորը գրպանահատին չի տեսել և չի հասցրել նույնիսկ ոստիկանություն դիմել, բայց քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դեպքից րոպեներ անց կասկածյալին բռնել են Տիգրան Մեծի պողոտայում և բերման ենթարկել:
Արթուր Հարությունյանը խոստովանել է կատարածը, գողոնն առգրավված է, տուժողից ընդունվել է հաղորդում: