«Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային»,- գրառել է լրագրողը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչով է պայմանավորված ամռան ընթացքում ինքնասպանությունների թվի աճը, ասաց, որ առաջին անգամ մեզնից է լսում, թե ամռանն ինքնասպանություններն ավելանում են։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներին միացել է Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ:
«Վերջին 1.5 ամսվա ընթացքում մեր հասարակությանը ոչ բնորոշ այս հանցագործությունների շարքը՝ ագրեսիվ, խիստ ագրեսիվ, ոչ ադեկվատ, իսկապես մի քիչ շատ է։ Բայց միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, թե ինչ-որ հանգամանքներ նպաստել են, որ այդ ագրեսիվությունն աճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
Օգոստոսի 14-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 11-ի կեսգիշերին և գիշերն անց ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր հնչեցին, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա երկու երիտասարդներ:
Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։
Երեկ Սևանա լճում զինծառայող է ջրահեղձվել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. օգոստոսի 15-ից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել են նշված անձանց ինքնությունները:
Օգոստոսի 14-ին, ժամը 08:30-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղից վերև ավտոմեքենան կախվել է ձորափին, կա ձորը ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախօրեին` ուշ երեկոյան, Դավթաշեն թաղամասում տղամարդու դի է հայտնաբերվել:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
Օգոստոսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Բարսեղ Գ.-ն:
Ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 11-ի երեկոյան Խնձորեսկ գյուղի բնակիչներ Սամսոն Ա.-ի և Գևորգ Շ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Օգոստոսի 14-ին, ժամը 21:44-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Պարզ լճի» խաչմերուկում՝ «Չուգունի մոստ» կոչվող հատվածից «Ford» մակնիշի ավտոմեքենա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:
Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ալկոհոլի ազդեցության տակ, 26-ամյա տուժող կնոջ հետ գտնվելով իր կողմից շահագործվող ավտոմեքենայում, գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած վիճակում…
Ես շատ տաքարյուն եմ և բռնկուն բնավորություն ունեմ: Ես չգիտեի սպասել, համբերել և դիմանալ: Թեժ իրավիճակներում ինձ չէր հաջողվում հանգստանալ, շունչ քաշել և ժամանակ տալ ինքս ինձ՝ վերլուծել կատարվածը:
Չկա մարդ, ով վախ չունենա. բոլորն էլ ինչ-որ բանից վախենում են: Հաճախ վախի հետևանքով պատրանքն ու իրականությունը խառնվում են իրար, երբ մարդ չի կարողանում դրանք իրարից զատել:
Օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (5 փրկարար):
Կամակորությունը, առանց բացառությունների, յուրաքանչյուր երեխայի զարգացման անբաժանելի մասն է: Առհասարակ մայրիկները պետք է ուրախանան կամակորության արտահայտման համար, քանի որ որքան շուտ այն արտահայտվի, այնքան շուտ կհաղթահարվի փուլը և կանցնի:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև:
Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարեւոր ուղղություն:
Օգոստոսի 13-ին, ժամը 07:35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում այրվում է կուտակած խոտ և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք: